slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին
211652_close_icon

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին

views-count963 դիտում article-date 18:24 27-03-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետն արդյունավետ է գնահատել տարբեր ոլորտներում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը: ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին համատեղ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար ու կարևորել և´ Ազգային ժողովի նախագահի, և´ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ներդրումը երկկողմ համագործակցության զարգացման գործում: Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» բարեփոխումների ծրագրի ընթացքը և հետագա քայլերը: Ընդգծելով, որ ծրագիրն էապես նպաստում է բիզնես սկսելու և զարգացնելու ընթացակարգերի, վարչարարության պարզեցմանը, Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի դերը՝ «Կարգավորիչ գիլյոտին»-ը հաջողությամբ իրականացնելու և ավարտին հասցնելու, ինչպես նաև հետագայում կարգավորիչ ազդեցության գնահատման համակարգ ներդնելու գործում: Իր հերթին Անդրեյ Սորոկինը ևս բարձր է գնահատել ծրագրի իրականացումը և նշելով, որ դրա ավարտին մի քանի ամիս է մնացել, կարևորել է միջազգային առաջատար փորձագետների կողմից ՀՀ գերատեսչություններին ներկայացված առաջարկությունների լիարժեք իրականացումը: Հանդիպմանն արծարծվել են նաև համագործակցության հետագա ընդլայնմանը և ակտիվացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք արարողություններին՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ի պատվիրակությունն ամենաբարձր մակարդակով կմասնակցի 2015 թ. ապրիլին Երևանում կազմակերպվելիք ոգեկոչման միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր