5613 դիտում
12:08 06-12-2014
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, աղբահավաքներին «աղբի տեղ դրած», չի վճարում նրանց հասանելիք գումարները
Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կոմունալ բաժնի պետ Մերուժ Թովմասյանի հետ մոտ 1 տարի է, չեն վճարում աղբահավաքներին հասանելիք գումարները: Այս մասին մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց 51-ամյա Արտակ Պողոսյանը, ում եւս չեն վճարել:
«Իմը արձակուրդայինն է եւ վերջնահաշվարկը 86 հազար դրամ է կազմում: Բայց մենակ իմը չէ, մոտ 8 հոգու չեն վճարում: Գնում եմ կոմունալ բաժնի պետ Մերուժ Թովմասյանի մոտ, ուղարկում ա քաղաքապետի մոտ, նա էլ՝ կոմունալ բաժնի պետի, ու այդպես 1 տարի է, ոչ մեկը չի վճարում»,- ասաց նախկին աղբահավաքը:
Նա նշեց, որ մոտ 1 տարի է, ինչ չի աշխատում այնտեղ, քանի որ աշխատավարձը շատ ցածր է եղել եւ ուշացրել են: «Սոցիալապես անապահով վիճակից ելնելով ենք այդ ստորացուցիչ աշխատանքին գնացել, որ տունը գոնե ցամաք հացի փող տանենք: Բայց այդ փողն էլ մեզ չեն ուզում տալ: Ի՞նչ է, մենք մարդ չե՞նք, ապրելու իրավունք չունե՞նք: Այդ պահվածքով ուզում են ասել, որ մեզ էլ են աղբի տեղ դնում»,- ասաց Արտակ Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
09:16 27-03-2015
Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ. ՀԺ
24152 դիտում
18:52 28-09-2016
Նա պիտի պատասխան տա. Հերմինե Պետրոսյանը՝ Սևանի քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի հայհոյանքների մասին
Այս բաժնից
811 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
727 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
601 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները