Ըմբիշ Էդուարդ Սողոմոնյանը 2016թ-ի օլիմպիական խաղերին կներկայացնի Բրազիլիան
Էդուարդ Սողոմոնյանն, ով 2012 թվականից բնակվում է և հաջողությամբ մասնակցում է Բրազիլիայում կազմակերպվող մրցաշարերին, 2016 թ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում պատրաստվում է պաշտպանել Բրազիլիայի մարզական պատիվը:
1989 թվականին Երևանում ծնված, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունների գերծանր քաշային կարգի մրցանակակիր ըմբիշը 2011 թ-ին հրավերով մեկնել է Բրազիլիա:
Էդուարդը հետագայում հաջողությամբ մասնակցել է Բրազիայում կազմակերպվող մրցաշարերին և դարձել է առաջին արտսասահմանցի ըմբիշն, ում Բրազիլիայի քաղաքացիություն է շնորհվել, այն նպատակով, որ Էդուարդը անպայման կընդգրկվի երկրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմ ու կմասնակցի 2016թ ամառային օլիմպիադային:
Սողոմոնյանն այսուհետև միջազգային մրցաշարերում հարավամերիկյան այս երկրիը կներկայացնի:
Չնայած այն հանգամանքին, որ 2016 թ-ին Ռիո դե Ժանեյրոյում հայ ըմբիշը հանդես է գալու Բրազիլիայի դրոշի տակ, նրա երազանքը միևնույն է, մնում է անփոփոխ. Էդուարդը երազում է, որ օլիմպիական խաղերում ծածանվի նաև հայկական եռագույնը: