920 դիտում
16:35 25-03-2015
Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2015 թ. ծրագրերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2014 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2015 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը:
Հաջորդիվ Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2015 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է, մասնավորապես, շարունակել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման (2-րդ փուլ), Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի անտառտնտեսության, Շիրակի մարզի Գյումրիի անտառտնտեսության տարածքներում 35 հա անտառտնկումների և ցանկապատման, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում 10 հա անտառապատման և 100 հա օժանդակման աշխատանքները:
Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
19:28 09-12-2014
ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը
1551 դիտում
09:38 10-12-2014
Հայտնի է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի անունը. ՉԻ
1297 դիտում
18:48 28-04-2017
Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը
Այս բաժնից
1081 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
757 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1204 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին