1425 դիտում
19:28 09-12-2014
ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Մեկ րոպե լռությամբ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը հարգելուց հետո խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է ՀՀ նախագահին առընթեր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, տ.գ.թ. Յուրի Ջավադյանի թեկնածությունը:
Հովիկ Աբրահամյանը հոգաբարձուների խորհրդի անունից շնորհավորել է Յուրի Ջավադյանին, մաղթել բեղմնավոր աշխատանք եւ վստահություն հայտնել, որ նա իր մասնագիտական փորձով եւ գիտելիքներով նոր թափ կհաղորդի ԱՎԶՀ գործունեությանը:
Յուրի Ջավադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ հավաստիացրել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանում անտառների վերականգնման եւ զարգացման գործընթացն առաջ տանելու համար:Քննարկվել են նաեւ անտառների պահպանությանը, վերականգնմանը եւ նոր անտառների ստեղծմանը, ինչպես նաեւ անտառամերձ համայնքներում ապօրինի ծառահատումների կանխարգելմանը վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ խիստ հսկողության միջոցով բացառել ապօրինի անտառահատումները եւ ներկայացնել անտառամերձ համայնքներին վառելանյութով ապահովելու խնդրի լուծման տարբերակներ:
Նիստում արծարծվել են մի շարք կազմակերպչական հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
09:38 10-12-2014
Հայտնի է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի անունը. ՉԻ
920 դիտում
16:35 25-03-2015
Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2015 թ. ծրագրերը
1669 դիտում
15:03 24-01-2014
Վահան Դավթյանը նշանակվել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
Այս բաժնից
1081 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
757 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1207 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին