16147 դիտում
13:28 23-03-2015
Երևանի ՃՈ աշխատակիցները «գաի պլաշադկա» են տեղափոխել մեծ թվով «պապայի բալաների» ավտոմեքենաներ, քանի որ բալաները դրանք վարել են խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնելու արդյունքում ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխել այն վայ-վարորդների տրանսպորտային միջոցները, ովքեր իրենց «երկաթյա նժույգները» վարել են ոչ սթափ վիճակում:
Միայն անցյալ շաբաթ «գաի պլաշադկա» է տեղափոխվել 117 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները հիմնականում, այսպես ասած, «ոսկե երիտասարդներ» են՝ «պապայի բալաներ», ովքեր իրենց «կոկոնները տաքացրած», իրենց համարելով անպարտելի՝ թանկարժեք ու «գոլդ» համարի ավտոմեքենաներով «թրև էին գալիս» Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երևի այդ մասին արդեն տեղեկացվել են նրանց հայրիկներն ու մայրիկները և հաստատ գոհ կլինեն ՃՈ աշխատակիցներից, որ նրանք հայտնաբերել են ավտոմեքենաները և դրանք տեղափոխել համապատասխան վայր, հակառակ դեպքում չէր բացառվի, որ նրանք ոչ սթափ վիճակում ավտովթարի հեղինակ կդառնային:
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որ ոչ սթափ վիճակում մեքենա չվարեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50,000-200.000 դրամի չափով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
13571 դիտում
12:10 21-02-2014
ՃՈ ծառայողները «գաի պլաշադկա» են տեղափոխել մեծ թվով «գոլդ» համարանիշներով «պապայի բալաների» ավտոմեքենաներ
Այս բաժնից
2185 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)