211652_close_icon
views-count13574 դիտում article-date 12:10 21-02-2014

ՃՈ ծառայողները «գաի պլաշադկա» են տեղափոխել մեծ թվով «գոլդ» համարանիշներով «պապայի բալաների» ավտոմեքենաներ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, ինչի արդյունքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել մեծ թվով «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, որոնց վարորդները մասնակից են եղել վթարների, որոշ մասն էլ ավտոմեքենաները վարել են ոչ սթափ, իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենաների վրա էլ տեղադրված են եղել գերհզոր ձայնային ազդանշաններ: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը՝ օրինախախտ վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ և աշխատանքների հսկողությունը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի հանձնարարականով դրվել է ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանի վրա, իսկ վերջինիս ցուցումով Երևանում հսկողությունը իրականացնում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետ) Արսեն Արշակյանի, իսկ մարզերում ՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի վրա: Բոլոր օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր