211652_close_icon
views-count1242 դիտում article-date 16:16 21-03-2015

Վարչապետը ծանոթացել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինարարության ընթացքին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի շինհրապարակ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է, և մարտի 18-ին այստեղ տեղադրվել է IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը: Վարչապետը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների իրականացումը պատշաճ որակով ու սահմանված ժամկետում և համապատասխան հանձնարարականներ տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցած է լինելու ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ազգաբնակչությանը:

Նմանատիպ նյութեր