211652_close_icon
views-count23644 դիտում article-date 10:50 21-03-2015

Չարենցավանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով «Կամազ»-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցի բնակիչ, 52-ամյա Ստյոպա Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում իր վարած «Կամազ» մակնիշի 424 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 150 մետր գլորվելով՝ ընկել ձորը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Ֆիլիշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ «Ճանշին»-ի պատասխանատուները չեն բարեհաճել ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր