«Շնորհավոր». Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակը
                        Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է «Շնորհավոր»: 
«Ահա և ձեր դատին եմ հանձնում իմ նոր՝ «Շնորհավոր» երգի տեսահոլովակը։ Հուսամ` այն ձեզ դուր կգա և դրական լիցքեր կփոխանցի: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին ինձ հետ միասին այս երգի և տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին։ Հերթը ձերն է…գնահատե՛ք»,-գրել է երգչուհին:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


