Բրիտանական ֆիլմերի փառատոնի եզրափակիչ ցուցադրությունը` Արմավիրում
Մարտի 20-ին ժամը 14.00-ին Արմավիր քաղաքի մշակույթի պալատում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի փառատոնի մարզային եզրափակիչ ցուցադրությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն և ելույթով հանդես կգան Երեւանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, Beeline ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարբեկյանը: