Կուզբասում «թռչող ափսեի» տեսքով քար է հայտնաբերվել
ՌԴ Կեմերովսկի երկրամասի Բելովսկի շրջանում «թռչող ափսեի» տեսքով քար է հայտնաբերվել: Այն, գիտնականների խոսքով, թվագրվում է 260 միլիոն տարով: Գտածոն փոխանցվել է տեղի թանգարաններից մեկին:
Քարի տրամագիծը 80-85 սմ է, իսկ շրջանաձեւ հատվածը, որը քարին ՉԹՕ-ի տեսք է տալիս, 35 սմ տրամագիծ ունի: Մասնագետները մտադիր են սքանավորել քարը: Գտածոն առաջիկայում կուսումնասիրի գրող, ուֆոլոգ Վադիմ Չերնոբրովը: