211652_close_icon
views-count1853 դիտում article-date 16:16 20-02-2015

Մովսես Հակոբյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Փետրվարի 20-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. բանակային տարվա ձմեռային փուլի մեկնարկային գործընթացների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը: Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ըստ ուղղությունների ներկայացրեց կատարված և կատարվելիք աշխատանքների համալիրը, կարևորեց ուսումնական գործընթացների ճիշտ և նպատակային կազմակերպման, անձնակազմի մարտական ունակությունների բարձրացման և գործնականում դրանց արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում ելույթներով և պարզաբանումներով հանդես եկան նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների պետերն ու զորամասերի հրամանատարները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր