211652_close_icon
views-count89795 դիտում article-date 19:06 09-05-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Նիվան ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135 կմ հատվածում` Վայք քաղաքի վարչական տարածքում, բախվել են Վայք քաղաքի բնակիչ 29-ամյա Կարեն Սողոմոնյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 15 UU 015 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 24-ամյա Աշոտ Պետրոսյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 NR 453 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Վայքի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ 52-ամյա Լյուդմիլա Նիկողոսյանը, 19-ամյա Կարեն Ազոյանը և Դավիթ Գևորգյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է: Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով քաղաքացիներին դուրս են բերել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած Վայքի հիվանդանոցի բժիշկները նրանց տեղափոխել են Վայքի հիվանդանոց, իսկ արդեն ժամանած Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատը` ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ. դադարեցրել են ավտոմեքենաներից գազի արտահոսքը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պետ Հարութ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շավոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացիների օգնությամբ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Լ. Նիկողոսյանը կարճ ժամանակ անց մահացավ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու ոստիկանության Վայքի փորձաքրեագետը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածը Նիվայի վարորդի մայրն էր: ** 23:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ նաև 19-ամյա Կարեն Ազոյանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր