ՀՅԴ-ի անդամը Վարդաշենի գյուղապետ է ընտրվել
                        Արարատի մարզի Վարդաշեն համայնքում կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրելու իրավունք ունեցող 390  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 216-ը:
Համայնքի ղեկավար է ընտրվել  միակ թեկնածու, գործող գյուղապետ, ՀՅԴ կուսակցության անդամ Գևորգ Բարխոյանը, որին կողմ է քվեարկել 209 քաղաքացի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

