211652_close_icon
views-count1435 դիտում article-date 14:48 17-03-2015

Ձկնաբուծարանում աշխատողները՝ ձկնգողեր

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, Սիս գյուղից բերման էին ենթարկել 1987 թ. ծնված Սմբատ Ն.-ին և 1987 թ. ծնված Սարգիս Ա.-ին: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք աշխատելով նշված գյուղում գտնվող ձկնաբուծարանում՝ հունվար ամսվա ընթացքում, առանց ընկերության տնօրենի գիտության, յուրացրել են 40 կգ կարմրախայտ և 60 կգ ձկան կեր, որը վաճառել են 1989 թ. ծնված Զորի Ա.-ին: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր