211652_close_icon
views-count1056 դիտում article-date 13:51 14-03-2015

Զենք-զինամթերք՝ Երևանի Կուրղինյան փողոցից ջրատար տանող ճանապարհին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Կուրղինյան փողոցից ջրատար տանող ճանապարհին՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, 5.45 մմ տրամաչափի 59 և 7.62 մմ տրամաչափի 168 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր