«Վորլդ Վիժն»-ը Նոյեմբերյանում սոցիալական ծրագրեր է իրականացրել
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց «Վորլդ Վիժն» Հայաստան կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանին, նույն կազմակերպության Տավուշի մարզային ղեկավար Գայանե Մարտիրոսյանին:
Վերջինս համառոտ ներկայացերց այն ծրագրերը, որոնք իրականացվել են իրենց կազմակերպության կողմից, նշելով որ դրանցում հիմնականում ընդգրկված են Իջևանի տարածաշրջանի համայնքները, սակայն վերջին շրջանում ներգրավվել են նաև համայնքներ Նոյեմբերյանի տարածաշրջանից: Դրանք հիմնականում եղել են առողջապահության, երեխաների պաշտպանության և երիտասարդների զբաղվածության ապահովման ոլորտներում:
Կազմակերպությունն առաջիկայում իր աշխատանքային քաղաքականության մեջ նոր բաղադրիչ է ավելացրել, որով պետք է նպաստի ինտեգրված սոցիալական ծառայությունների գործունեության իրականացմանը, այդ համակարգի կայացմանը:
Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց իրականացրած ծրագրերի համար և նշեց, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցված աշխատել «Վորլդ Վիժն»-ի հետ, քանի որ միայն նման պարագայում է հնարավոր ակնկալել դրական արդյունքներ: