211652_close_icon
views-count1408 դիտում article-date 23:24 13-03-2015

Կկայանա միջազգային մրցույթի դափնեկիր «Հավատամք» երգչախմբի համերգը

Մարտի 14-ին` շաբաթ օրը` ժամը 19:00-ին, Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի «Եկեղեցական երգչախմբեր» միջոցառումների շարքի շրջանակներում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միության, միջազգային մրցույթի դափնեկիր «Հավատամք» երգչախմբի համերգը: «Հավատամք» երգչախմբի հոգևոր հովիվը Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն է, իսկ խմբավարը՝ Րաֆֆի Միքայելյանը: Ծրագրում կհնչեն հոգևոր և աշխարհիկ խմբերգեր:

Նմանատիպ նյութեր