ՀՀ վարչապետը մասնակցել է Եգիպտոսում տեղի ունեցած միջազգային համաժողովի բացմանը
Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Եգիպտոսի տնտեսության աջակցության եւ զարգացման» միջազգային համաժողվի բացմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եգիպտոսի եւ ընդհանրապես համաշխարհային տնտեսությունում առկա իրավիճակը, առաջիկայում հնարավոր զարգացումները, մարտահրավերները, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղիները:
Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Միջոցառմանը ներկա էին մոտ հարյուր պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, պատասխանատուներ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի անունից համաժողովի մասնակիցների պատվին տրվել է պաշտոնական ընթրիք: