211652_close_icon
views-count66982 դիտում article-date 17:50 12-03-2015

Հավաքվածները կատակում էին. «Ռենջի վարորդը առնվազն «դոդ» պիտի լինի, որ Առինջի կամարի մոտ՝ ՃՈ տեսուչի ներկայությամբ, չարամտորեն խախտում անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտող ցանկացած վարորդ՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից և նրանց վարած երկաթյա նժույգից, վարչական պատասխանատվության են ենթարկվելու իրենց կատարած խախտման համար: Այսօր՝ մարտի 12-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջ գյուղի կամարի մոտ, Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոմ երևում է, թե ինչպես է Range Rover մակնիշի 03 TT 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում երթևեկության կանոնները՝ չթույլատրելի հատվածով շրջադարձ կատարելով՝ ստեղծելով վթարային իրավիճակ մյուս տրանսպորտային միջոցների համար: Հավաքվածները տեսնելով դա՝ կատակում էին. «Մարդ առնվազն դոդ պիտի լինի, որ Առինջի կամարի մոտ՝ ՃՈ աշխատակիցների քթի տակ, նման խախտում կատարի, երևի հույսը դրել է իր թանկարժեք «ռենջի» ու «գոլդ» համարների վրա, բայց համարներին նայելով, կարելի է ասել, որ վարորդի ավտոդպրոցի դասատուին պետք է 3 նշանակել»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ՃՈ-ն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և օրինախախտ վարորդին վարչական պատասխանատվության կենթարկի: Լուանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր