211652_close_icon
views-count520 դիտում article-date 18:32 12-03-2015

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է էստոնացի իր գործընկերոջը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի հետ: Երկուստեք կարեւորվել է երկկողմ հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսությունը: Էդուարդ Շարմազանովը Լայնե Ռանդյարվին եւ էստոնացի խորհրդարանականներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններին: Էստոնացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին` Էդուարդ Շարմազանովն անթույալտրելի է համարել եւ դատապարտել Թուրքիայի վարքագիծը, մասնավորապես Հայաստանի ապօրինի շրջափակումը եւ հայ-թուրքական հաշտեցումը ԼՂ հակամարտության հետ շաղկապելը: ԱԺ փոխնախագահը Լայնե Ռանդյարվին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Նմանատիպ նյութեր