2250 դիտում
13:39 20-11-2017
«Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը». Էդուարդ Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ նոյեմբերի 20-ին, հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ակտիվ աշխատանքը եւ դերակատարումը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ԱՊՀ ՄԽՎ-ում երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցության կարեւորությանը:
Նրա գնահատմամբ՝ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ ու հետեւողական լինի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը միջազգային հարթակներում համակարգելու հարցում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը եւ այդ առնչությամբ կներկայացվեն ցեղասպանություն երեւույթը դատապարտող մի շարք նախաձեռնություններ:
«Առանց անցյալի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավոր չէ կանխարգելել նոր ցեղասպանությունները: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանական քաղաքականության, ֆաշիզմի ու նացիզմի ցանկացած դրսեւորում: Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը» -ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1049 դիտում
12:49 13-09-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց բելառուս իր գործընկերոջը
885 դիտում
16:52 17-04-2015
Թուրքիայի անպատժելիությունը ծնեց Հիտլերին եւ Մուսոլինիին. Էդուարդ Շարմազանով
727 դիտում
18:32 12-03-2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է էստոնացի իր գործընկերոջը