2952 դիտում
17:00 11-03-2015
Անահիտի փոքրիկ սիրտն ամեն վայրկյան կարող է կանգ առնել. մայրը օգնություն է հայցում. տեսանյութ
Փոքրիկ Անահիտ Հակոբյանը ծնվել և մեծացել է Երևանում: Երկու տարեկանից տառապում է սրտի անբավարարությամբ և գտնվում է բժիշկների հսկողության տակ /ախտորոշումը՝ էդիլատացիոն կարդիոմիոպաթիա/: Անցյալ տարվա նոյեմբերին երեխային ծնողները գտնում են անգիտակից վիճակում և շտապօգնությունով տեղափոխում «Արաբկիր» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք:
Երեխայի սիրտն աշխատում էր 5 տոկոսով, այժմ՝ արդեն 30: Բժիշկների խոսքերով, նրա սիրտը երկրորդ հարվածին չի դիմանա: Այն կարող է կրկնվել ամեն վայրկյան:Հայաստանի բժիշկներն իրենց խոսքով անզոր են՝անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում: Էպիկրիզը տարբեր Եվրոպական երկրներում ուսումնասիրվել է և պարզվել, որ այդ իրականացնելու համար անհրաժեշտ է 150000 Եվրո: Երեխային առաջնահերթ անհրաժեշտ է հետազոտում Գերմանիայի կլինիկաներից մեկում, որի գումարը կազմում է 15000 Եվրո:
Երեխայի կյանքը կրկին վտանգված է: Ընտանիքը դիմում է հանրության օգնությանը:
ՎՏԲ-Հայաստան բանկում փոքրիկ Անահիտի մայրիկի՝ Հասմիկ Հարությունյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16066001848402 /ՀՀդրամ/, 16066001848403 /ԱՄՆ դոլար/, 16066001848404 /Եվրո/, 16066001848405 /ՌԴռուբլի/, SWIFT: ARMJAM22:
Անահիտի մայրիկի հեռախոսահամարն է՝ +37498 35 31 45:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
796 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
937 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին