211652_close_icon
views-count14404 դիտում article-date 15:00 09-03-2015

Նոր մանրամասներ Կոտայքի մարզում BMW-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարից. վարորդն ու ուղևորը ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակիցներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մարտի 7-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված BMW-ի վարորդի և ուղևորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW-ն վարել է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 29-ամյա Հովիկ Պետրոսյանը, իսկ վիրավորը նրա ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Մերի Ազատյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Պետրոսյանն աշխատում է ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ Մ. Ազատյանը՝ նույն նախարարությունում՝ որպես առաջատար մասնագետ: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/07/45351/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 34 CԼ 201 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Հովիկ Պետրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե հատվածին: Վթարի հետևանքով վարորդ Հ. Պետրոսյանն ու ավտոմեքենայի ուղևորուհի, 21-ամյա Մերի Ազատյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանց վիճակը գնահատվում է բավարար: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր