211652_close_icon

Նոր մանրամասներ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդն ու ուղևորը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count31807 դիտում article-date 19:44 01-03-2015
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ փետրվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդի և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ, 24-ամյա Սերյոժա Սիմոնյանը, իսկ վիրավոր ուղևորը եղել է նրա համագյուղացի, 22-ամյա Արմեն Մարտիրոսյանը: Վերջիններս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/27/44570/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակ- Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքից՝ տեղի ունեցեած ավտովթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրակարարական խումբը: Պարզվել էր, որ Mercedes մակնիշի 99 QR 969 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ապառաժ քարերի վրա, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր