211652_close_icon
views-count1926 դիտում article-date 16:52 09-03-2015

Բնակարանագողերին հայտնաբերեցին

Մարտի 5-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից 190.000 դրամ, ոսկյա զարդեր և 2 շիշ կոնյակ գողանալու մասին: Պատճառված նյութական վնասի չափը՝ 440.000 դրամ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1998 թ. ծնված Հարություն Ս.-ն, նույն թվականին ծնված Հարութ Խ.-ն և 1995 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Հարություն Ս.-ն և Աշոտ Ա.-ն ձերբակալվել են, իսկ Հարութ Խ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր