Տոնական տրամադրություն՝ վարչական բոլոր շրջաններում. ֆոտոշարք
Մարտի 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների ծրագրով վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում, այգիներում ու պուրակներում, անգամ բակային տարածքներում առավոտից ի վեր անցորդ կանանց ու աղջիկների տոնը շտապել են շնորհավորել երիտասարդ կամավորները, ովքեր ծաղիկներ ու բացիկներ են նվիրել՝ փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Օրվա առթիվ միջոցառումներ են կազմակերպվել նաև մշակույթի կենտրոններում: Համերգային ծրագրերում, որոնք ուղեկցվել են բեմադրություններով, երաժշտական և պարային համարներով, մեծարվել է կնոջ ու հատկապես՝ հայ մոր կերպարը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն