Գարնանային այս գեղեցիկ տոնն աշխարհը լցնում է բարությամբ. Հովիկ Աբրահամյան
                        ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ. 
«Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ տոնն աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով, քանի որ այն նվիրված է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին: Շնորհակալություն ձեր  սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար: 
Թանկագին կանայք, անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր  ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության  գործում: Մեծ է ձեր ավանդը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, անփոխարինելի է ներուժը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ասպարեզներում: 
Սիրելի կանայք, եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ  ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

