14401 դիտում
12:39 07-03-2015
Խնձորեսկ գյուղում 49-ամյա ազատամարտիկ է ինքնասպան եղել. նա հաճախ է կրկնել, որ իրեն տանջող ցավերով ապրել չի լինի
Խնձորեսկ գյուղի 49-ամյա բնակիչ Սամվել Միզոյանին այսօր` մարտի 7-ին, հարազատները հայտնաբերել են կախված վիճակում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը:
Նա նաեւ պատմեց, որ Ս. Միրզոյանն ազատամարտիկ էր եւ մասնակցել է Արցախյան պատերազմին: Վերջինս ամուսնացած էր եւ 3 երեխա ունի, որոնցից 2-ը անչափահաս են:
«Շատ աշխատող մարդ էր: Ինքնասպանությունից առաջ էլ անասուններին տարել էր, ջրել, կերակրել, կթել, որից հետո հարազատները նրան գոմում կախված են հայտնաբերել: Մեկ տարի առաջ նրա մոտ շատ ուժեղ գլխացավեր սկսեցին, որն ազդում էր նաեւ նյարդային համակարգի վրա: Բուժում ստանում էր, բայց ցավերը չէին մեղմվում: Ես էլ եմ հետը հաճախ խոսել: Ասում էր՝ այս ցավերով ապրել հնարավոր չէ; Բայց դե ո՞վ կմտածեր, որ նման քայլի կգնար: Հնարավոր է, որ այդ ցավերին չդիմանալով է գնացել այդ քայլին»,- ավելացրեց գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
22:33 24-05-2023
Սյունիքի մարզպետն այցելել է Քարահունջ և Հարթաշեն բնակավայրեր,վաղը կլինի Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղերում
2115 դիտում
12:55 30-05-2014
Նախկին գերի Արթուր Բադալյանն աստիճանաբար ազատվում է ցավերից ու իրեն տանջող ձայներից
Այս բաժնից
1183 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
730 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը