211652_close_icon
views-count1209 դիտում article-date 16:59 06-03-2015

Գրպանահատին հայտնաբերեցին Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում

Մարտի 5-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հարություն Զ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում 1987 թ. ծնված Հայկանուշ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 49.000 դրամ և այցեքարտեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր