211652_close_icon
views-count3039 դիտում article-date 19:49 05-03-2015

ՀՀԿ երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս. ֆոտոշարք

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին սպարապետի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս` իրենց հարգանքի տուրքը մատուցելու։ Տուն-թանգարանում այցելուները տեղեկացան Վազգեն Սարգսյանի կենսագրության, անցած ուղու մանրամասների մասին։ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ամեն տարի երիտասարդ հանրապետականները այցելում են եւ՜ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, եւ՜ սպարապետի անվան զորամաս, եւ՜ «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հանգչում է ՀՀ ազգային հերոսը։ «Մեր երիտասարդները գիտակցում եմ, որ մեզ է վերապահված շարունակելու սպարապետ Վագեն Սարգսյանի հայրենանվեր գործը: Մենք ենք նրա գաղափարի եւ սկզբունքների հետեւորդները: Նման այցելությունները կրում են դաստիարակչական բնույթ։ Կարեւոր է, որ մեր երիտասարդները հասկանան, թե հերոսներ ովքեր են դառնում, ինչպես, եւ հերոսներին ինչպես են մեծարում»,- նշեց Կարեն Ավագյանը։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը նշեց, որ իրենց այցելությունները Վազգեն Սարգսյանի տուն թանգարան եւ նրա անվան զորամաս արդեն դարձել են ավանդույթ եւ երիտասարդները մեծ ոգեւորությամբ են մասնակցում այդ միջոցառումներին: «Այս ծրագրերը նպաստում եմ մեր ուսանողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը եւ ամրապնդում են բանակ-հասարակություն կապը, ինչը շատ կարեւոր է մեր օրերում»,-նշեց ուսանողական կառույցի ղեկավարը: Սպարապետի տուն-թանգարանից հետո երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան զորամաս, որտեղ տեղի ունեցավ հայրենասիրական գեղեցիկ համերգային ծրագիր: Ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած զինվորները պարգեւատրվեցին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր