1939 դիտում
09:32 04-03-2015
Վրաստանի արժույթի շուկայում այս օրերին լարիի անկումն իր ազդեցությունը կթողնի Հայաստանի վրա. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ թեպետ հարևան Վրաստանում լարիի կուրսը վերջին երկու օրերին որոշակիորեն կայունացել է՝ վրացի տնտեսագետները դժվարանում են կանխատեսել, թե առաջիկայում ինչ պատկեր կլինի:
Թերթի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում արժույթի շուկայում այս օրերին տեղի ունեցողն անկասկած իր ազդեցությունը կթողնի տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:
Նրա խոսքերով՝ եթե զբոսաշրջության ոլորտում Հայաստանը կարող է շահել, ապա Վրաստանում բիզնեսներ ունեցող շատ հայ գործարարներ էականորեն կտուժեն, ըստ նրա՝ մենք բավականին մեծ տուրիստական հոսք ունենք դեպի Վրաստան, այդ տեսանկյունից դրական ազդեցություն կունենա լարիի անկումը: Մեր մոտից դոլար են տանում ու լարի ձեռք բերում, եթե գների թանկացում տեղի չունենա այնքանով, ինչքանով իրենց արժույթն է արժեզրկվում, դա ավելի նպաստավոր կլինի Հայաստանի համար՝ զուտ տուրիզմի առումով:
Տնտեսագետը հավելել է, որ ինչ վերաբերում է թանկացումներին՝ վատ ապրելուն, այդ առումով տնտեսական վիճակի վատացումը բացասաբար կազդի։ Եթե հարևանիդ գործերը լավ չեն, ապա քո գործերը դրանից չեն կարող լավանալ: Իրար փոխկապակցված տնտեսություններ ունենք՝ մեր տնտեսության վրա բոլոր դեպքերում լինելու է բացասական ազդեցություն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
20:33 23-08-2014
Երբ անկումն անխուսափելի է. զվարճալի ֆոտոշարք
7409 դիտում
09:38 15-08-2018
Թուրքական լիրայի անկումն իրարանցում է առաջացրել․ «Ամերիկայի ձայն»
8193 դիտում
15:25 30-03-2015
Վրաստանում՝ Իվանիշվիլիի տան դիմաց, տեղի է ունեցել լարիի խորհրդանշական «հուղարկավորությունը». լուսանկարներ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»