211652_close_icon
views-count857 դիտում article-date 16:50 03-03-2015

Պարգևատրվել են լուսանկարների՝ «Ես եմ Արցախը» խորագրով մրցույթի հաղթողները

Մարտի 3-ին տեղի է ունեցել «Ես եմ Արցախը» խորագրով լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էին հաղթող լուսանկարների հեղինակները, կառավարության աշխատակազմի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ներկայացուցիչներ: Վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է մրցույթի նպատակները, ընթացքը և արդյունքները: Նրա խոսքով՝ Արցախի վերածննդի օրվան նվիրված մրցույթը նպատակ ուներ հնարավորություն տալ ֆեյսբուքում կառավարության պաշտոնական էջի հետևորդներին դրսևորելու իրենց պատկերացումները Արցախյան շարժման սկզբունքների և արդյունքների վերաբերյալ: Մրցույթի հովանավոր «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ներկայացուցիչ Արփինե Ամիրյանն ընդգծել է մշակույթի և կրթության հանդեպ ձեռնարկության մշտական ուշադրությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար կանգնել նմանատիպ նախաձեռնությունների կողքին: Առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած լուսանկարների հեղինակներին ընկերությունը պարգևատրել է «Արմթաբ»-ով և «Արցախֆոն»-ով: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր