ԵՊՀ-ի պաշտոնական պորտալում արդեն գործում է «ԵՊՀ-ն հիշում է և պահանջում» խորագրով կայք:
Genocide100.ysu.am կայքը երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, տեղեկատվություն է տարածում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի և դրա շրջանակներում պետհամալսարանի կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Այն բաղկացած է մի քանի բաժիններից՝ «Գլխավոր», «Նորություններ» և «Միջոցառումների օրացույց», որտեղ զետեղված են Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված առավել կարևոր նորություններ, առաջիկայում կայանալիք միջոցառումները, ինչպես նաև Հայոց մեծ եղեռնին վերաբերող այլ կայքերի հղումները: