14-ամյա աղջիկը Չիլիի նահագահից խնդրում է իրեն էֆթանազիայի ենթարկել
Չիլիում բնակվող մի աղջիկ երկրի նախագահից խնդրում է թույլատրել իրեն մահանալ: Վլենտինա Մաուրեյրան գենետիկ անբուժելի հիվանդությամբ է տառապում: Այն ախտահարում է թոքերն ու այլ օրգանները:
Աղջիկը խնդրում է իր հանդեպ էֆթանազիա կիրառել, սակայն Չիլիում այն արգելված է օրենքով: Նախագահ Միշել Բաչելետն այցելել է հիվանդանոցում գտնվող երեխային եւ հայտնել, որ նրա խնդրանքը հնարավոր չէ իրականացնել:
Փոխարենը, իշխանությունները կվճարեն աղջկա եւ նրա ընտանիքի անդամների հոգեբուժական ծառայության ծախսերը: