Վ. Օսկանյանը պատրաստվում է պատգամավորական մանդատը վայր դնել և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար. Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվամ է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:
Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է դուրս գալ և կուսակցությունից, և խորհրդարանից: Թերթի աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը դուրս է գալու նաև քաղաքականությունից և առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով: Չի բացառվում նաև Հայաստանից արտագաղթելու տարբերակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու պատճառաբանությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։