ԱՄՆ-ի հարավային նահանգներում ձնաբուք է
ԱՄՆ-ի մի շարք հարավ-արևելյան նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ անդադար տեղացող ձյան պատճառով:
Լրատվամիջոցների փոխանցմամաբ, ձնաբուքը հարվածել է Ալաբամա, Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներին: Մի շարք քաղաքներում ժամանակավորապես փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները:
Ձնաբուքը վնասել է էլեկտրահաղորդակցման լարերը, ինչի հետևանքով մոտ 150.000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից:
Նշենք, որ հարավային նահանգներում նման եղանակ շատ հազվադեպ է լինում, այդ իսկ պատճառով տեղական իշխանությունները մեծ քանակությամբ ձյանմաքրման համապատասխան տեխնիկա չեն պահում:
Ըստ օդերևութաբանների՝ եղանակն այդպիսին կլինի ևս մի քանի օր: