Հալեպում հայ է զոհվել. կան նաև վիրավորներ
Հալեպն այս շաբաթ մի քանի անգամ հրթիռակոծության է ենթարկվել:
Ինչպես հաղորդում է «Բերիո լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը, նախօրեին հայաբնակ Ազիզիե թաղամասի վրա զինված խմբավորումները կրկին հրասանդներ են նետել, որոնցից մեկն ընկել է Լատինյաց եկեղեցու մոտ գործող, Գաբրիելյան ընտանիքին պատկանող «My way» խանութի դիմաց:
Պայթյունից զոհվել է Հակոբ Գաբրիելյանը: Վիրավորվել են Ժամ Մահեյանը, Շողեր Արսլանյանը և Սոսի Ստամբուլցյան-Օհանյանը: Ազիզիեն կրկին հայտնվել է վախի ու խուճապի մթնոլորտում: