Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ հոգևորի և նյութականի պայքարում կշեռքի նժարն այսօր երկրորդի կողմն է:
Աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում միևնույն խոժոռ, սառը ու մտախոհ դեմքերն են, որոնք արտացոլելով այսօրվա կյանքը՝ միևնույն է՝ ոչինչ չեն փոխում: Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է: Իսկ ժպիտը կարող է փոխել տրամադրությունը, տաղտկալի առօրյան: Երևանի խանութներից մեկը գտել է խնդրի լուծման բանալին ՝ մուտքի դռան վրա մի հայտարարություն փակցնելով. «Մուտքը միայն ժպիտներով»:
Իսկապես, հրաշալի հորդոր է: Որքան էլ դժվար լինի, ժպտացեք օրվան, որ օրն էլ ժպտա Ձեզ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։