2099 դիտում
10:52 25-02-2015
Պատգամավորն առաջարկում է Ավետիսյանների գործով ՌԴ-ից լավագույն իրավաբաններին հրավիրել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ զրուցել է Գյումրիի 35-րդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արման Սահակյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
-Ավետիսյանների հարազատները վրդովված են այն հանգամանքից, որ կատարվածից շուրջ մեկ ու կես ամիս է անցել բայց որևէ կոնկրետ գործընթաց չի իրականացվում: Չեք կարծում, որ դա կարող է հանգեցնել լարվածության նոր աճի և հունվարի 15-ի իրադարձությունների կրկնության:
-Հուսով եմ` չէ, ես ինքս էլ խորհուրդ եմ տվել շատ հստակ ու շատ պրոֆեսիոնալ վերաբերվել հարցին, կարծում եm` դա գործին օգուտ չի տալու: Իհարկե, ինձ համար էլ գործում կան լիքը անհասկանալի բաներ, ակնհայտ է, որ գործի վերաբերյալ տեղեկատվության դեֆիցիտ կա, իսկ եթե այդ ինֆորմացիան չկա, ես այդ առումով այդ հուզմունքը լրիվ հասկանում եմ, բայց կարծում եմ՝ այդ դեպքում ևս պետք է աշխատել իրավական գործիքներով: Ես հանդիպել եմ իրենց հետ ու ներկայացրել եմ իմ անձնական տեսակետը, նշել եմ, որ ես կարող եմ հոգալ այդ ծախսերը, ու գործով ունենանք 5 իրավապաշտպան, որի իրավունքն իրենք ունեն, առաջարկել եմ՝ բերենք ՌԴ-ից ամենահայտնի իրավաբաններից մեկին, վճարենք իրենց, ու հարազատները ում կընտրեն, իրենք էլ այդ գործով զբաղվեն: Եթէ ՌԴ-ն է նշում, թե իր օրենքներն այսպիսին են, թող այդ օրենքի մասնագետները գան, ու մենք խոսենք ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Ես ինքս իրավաբան չեմ, ես դա ասում եմ տրամաբանորեն: Մինչև հիմա ես սպասում եմ իրենց պատասխանին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1001 դիտում
13:05 15-12-2014
ՌԴ Պետդումայի պատգամավորն առաջարկում է դադարեցնել Հաագայի դատարանի գործունեությունը
Այս բաժնից
1801 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1663 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1300 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»