ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին
                        Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

