Ն. Նազարբաևի նախկին փեսան Վիեննայի բանտում ինքնասպան է եղել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսային, նախկին պաշտոնյա Ռահատ Ալիևին Վիեննայի Յոզեֆշտադ բերդի միանձնյա բանտախցում մահացած են գտել: Ըստ նախնական տվյալների՝ մահվան պատճառը ինքնասպանությունն է եղել:
Նշենք, որ 2008թ-ին Ռահատ Ալիևը իր հայրենիքում դատապարտվել էր ընդհանուր հաշվով 40 տարվա ազատազրկման՝ իշխանությունը գրավելու փորձի և մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցագործ խմբի ստեղծման համար:
Վիեննայի դատարանը 2011թ-ին հրաժարվել էր Ալիևին Ղազախստան արտահանձնել:
Ալիևը, որ նախկինում Ավստրիայում Ղազախստանի դեսպանն է եղել, հաստատում էր, որ նրա դեմ հարուցված մեղադրանքները առաջադրվել են քաղաքական դրդապատճառներով: