211652_close_icon
views-count1636 դիտում article-date 13:37 06-06-2014

Նազարբաևի նախկին փեսան ձերբակալվել է

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան՝ Ավստրիայում նախկին դեսպան Ռահատ Ալիևը Վիեննայում ձերբակալվել է։ Նրան հայրենիքում դատապարտել էին մարդկանց առևանգման համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ավստրիական ԶԼՄ-ներին։ Նրա ներկայացուցիչ Մանֆրեդ Այնեդթերն ասել է, որ նախկին դիվանագետը կամավոր է հանձնվել և ցանկանում է համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Ավստրիայի իշխանությունները հրաժարվել էին Ալիևին հանձնել Ղազախստանին։

Նմանատիպ նյութեր