211652_close_icon
views-count1280 դիտում article-date 10:39 24-02-2015

Նոյեմբերյանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մանկապարտեզը փետրվարի 1-ից փակ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մանկապարտեզը փետրվարի 1-ից փակ է: Պետական բյուջեի միջոցներով կառուցված մանկապարտեզի շենքը գործարկվել է 2014թ. հունիսի 1-ին, հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահը: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնել է, որ 27 սան ունեցող մանկապարտեզի աշխատակազմի մեծ մասը արձակուրդից կվերադառնա մարտի կեսին, երբ լուծված կլինի մանկապարտեզի գազաֆիկացման խնդիրը: Որպեսզի Ոսկեվան գյուղը և մանկապարտեզը գազաֆիկացվեն, անհրաժեշտ է, որ գյուղի 50 ընտանիքներ դիմում գրեն առ այն, որ պատրաստ են հոգալ գազի ցանցն իրենց բնակարանին միացնելու ծախսերը: Առայժմ նման ցանկություն է հայտնել ոսկեվանցի 30 ընտանիք, ակնկալվում է, որ մինչև մարտի կեսերն այդ ընտանիքների թիվը կավելանա: Գյուղապետն ասել է նաև, որ մինչ այժմ մանկապարտեզը ջեռուցվել է էլեկտրական տաքացուցիչներով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր