211652_close_icon
views-count1477 դիտում article-date 23:32 23-02-2015

Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը` Մեծամորում. լուսանկարներ

Արդեն տասներորդ տարին անընդմեջ փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որի շրջանակում օրերս յուրօրինակ միջոցառում էր կազմակերպվել նաև Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում: Օրվա առթիվ կրթօջախի պատանիներն ու աղջիկները հանդես եկան հայոց լեզվին նվիրված ասմունքով, երգ ու պարով, ինչպես նաև հայոց գրերի ստեղծումը ներկայացնող բեմադրությամբ: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր