1049 դիտում
18:00 19-02-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ:
Երկուստեք կարեւորվել է ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների հետագա համագործակցության շարունակականությունը: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում տիրող իրադրությունը՝ կարեւորելով բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ինչը ՀԱՊԿ ԽՎ-ի պատվիրակության ղեկավարի դիտարկմամբ՝ առանցքային ցուցիչ է միջազգային անվտանգության ամրապնդման հարցում:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Երկրորդ աշխարհամարտում
տարած հաղթանակի 70-ամյակի տարում միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համար ակտուալ թեմաներից մեկը հանդիսանում է ահաբեկչության եւ նացիզմի բոլոր դրսեւորումների կանխարգելումը:
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
17:38 22-01-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ
1336 դիտում
15:09 17-10-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ
1168 դիտում
15:52 17-02-2015
Էդուարդ Շարմազանովը Վիեննայում կհանդիպի ԵԱՀԿ ԽՎ-ի գխավոր քարտուղար Օլիվեր Սպենսերի հետ
Այս բաժնից
691 դիտում
17:26 06-02-2025
Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին` Բագրատաշենի անցակետով
685 դիտում
16:42 06-02-2025
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ