Ռուսական RT հեռուստաընկերության նկարահանող խումբը գնդակոծության տակ է հայտնվել
Ռուսական RT հեռուստաընկերությունը հաղորդել է, որ իր նկարահանող խումբը Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի օդանավակայանում գնդակոծության տակ է հայտնվել:
Նկարահանող խմբում են եղել թղթակից Մուրադ Գադձիևը, օպերատորներ՝ Պավել Կլիմովը և Սեմ Հենդերսոնը: Հեռուստաընկերության կողմից դեպքի մանրամասների մասին այլ տեղեկություն չի հաղորդվել: