Ռուսաստանի «Առաջին ալիքի»-ի նկարահանող խումբը Սլավյանսկում կրակահերթի տակ է ընկել
Ռուսաստանի Դաշնության «Առաջին ալիք»-ի նկարահանող խումբը ընկել է Սլավյանսկում ընթացող կրակահերթի տակ: Այս մասին հայտնում է «Առաջին ալիքի» պաշտոնական կայքը:
«Դոնեցկի շրջանում կրակահերթի տակ է ընկել «Առաջին ալիքի» նկարահանող խումբը, որն աշխատում է Սոմյոնովկա ավանում»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանը քրեական գործ էր հարուցել Ուկրաինայում «Звезда» հեռուստաալիքի լրագրողներին առևանգելու համար: Իր հերթին Իտալիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է պարզաբանել Սլավյանսկում իտալացի լրագրող Անդրեա Ռոկելիի մահվան հանգամանքները: