3057 դիտում
16:25 16-02-2015
«Հավատամք» հոգևոր միության խումբը և Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը այցելեցին լեյկոզով հիվանդ երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 16-ին, լեյկոզով հիվանդ երեխաների միջազգային օրվա առթիվ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունն իր սոցիալական խմբով և Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ այցելեց Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:
Տեր Հակոբը նշեց, որ այս այցը համընկել է Մեծ Պահքի առաջին օրվա հետ, այնուհետ կատարվեց Տնօրհնեքի արարողություն, ավանդական և ամենահին կարգերից մեկը, նաև՝ Բժշկության աղոթք՝ լեյկոզով հիվանդ երեխաների առողջացման համար, որից հետո՝ Պահպանիչ աղոթք՝ բժշկական անձնակազմի և ներկաների համար:
Տեր Հակոբն իր խոսքում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր և մտավոր առողջություն մաղթեց հիվանդ երեխաներին, որից հետո «Հավատամք» հոգևոր միության աջակիցների կողմից փոխանցված նվերները հանձնվեցին նրանց:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
Նմանատիպ նյութեր
7218 դիտում
21:28 11-07-2015
Վարդավառի տոնից առաջ hոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը օրհնեց մայրաքաղաքի ջուրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1351 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)